Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սփյուռքի նախարարությունում մտահոգ են

Սփյուռքի նախարարությունում մտահոգ են
08.02.2019 | 01:25

Կրճատվող նախարարությունների աշխատակիցներն աշխատանքի են գնում զուտ միայն աշխատավարձ ստանալու համար: Տեղյակ լինելով, որ վաղը կամ մյուս օրը կրճատվող նախարարությունները միացվելու են այլ նախարարության, առանձնապես ջանք չեն թափում կատարելու իրենց վրա դրված պարտականությունները: Աշխատանքի են գնում, ասում-խոսում, ընդմիջում անում ու սպասում, թե երբ այլ նախարարություն կտեղափոխվեն, կամ էլ վերջնահաշվարկ կստանան ու կհամալրեն աշխատանք չունեցողների շարքերը:
«Իրատեսի» տեղեկություններով` սփյուռքի նախարարության աշխատակիցներն ամենից ծանր են տանում նախարարության փակվելու փաստը: Դա ոչ թե աշխատանքից զրկվելու հետ է կապված, այլ առաջին հերթին բովանդակայինի: «Տասը տարիների մեր կատարած աշխատանքը ջուրն է ընկնում: Այն կապերը, որ ստեղծել ենք, աշխատել ենք տարբեր կառույցների հետ ուղղակի հօդս են ցնդում: Տպավորություն է, թե նախկին նախարարը եկավ, տեսավ ու փակեց»,- ասաց մեր զրուցակիցը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ